ԱՄՆ Ջորջիա նահանգում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել. լրատվամիջոցներ
ԱՄՆ Ջորջիա նահանգում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել, գրում է РИА Новости-ն` Augusta Chronicle-ին հղումով:
Աղբյուրը նշում է, որ 4-ը մահացել են տեղում, 5-րդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Ինչպես հայտնում է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, ոստիկանությունը փնտրում է տղամարդու, ով կասկածվում է հանցագործությունը կատարելու համար։
Մահացածների ինքնությունը դեռևս չի պարզվել։ Միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:










