Լիբիայում «Իսլամական պետության» գրոհայինները հարձակվել են նավթագործարանի վրա

22:13 • 23.04.16

«Իսլամական պետության» գրոհայինները  հարձակում են գործել Լիբիայի հյուսիսային  նավահանգստում գտնվող նավթային ընկերության պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են:


Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով արաբական ռազմական աղբյուրը,  հարձակումն իրագործվել է առավոտյան  Ալ-Բուրայկա նավահանգստային քաղաքից հարավ ընկած հատվածում: Հարձակում իրականացնող գրոհայինները դեպքի վայր են ժամանել 60 մեքենաներով:


Վիրավորների թվում է ընկերության անվտանգության ծառայության ղեկավարը:


Ավելի վաղ Լիբիայում տարհանել էին 3 նավթային հանքավայրերի աշխատակիցներին` մտավախություն ունենալով, որ գործարանները կարող են ԻՊ-ի գրոհայինների թիրախ դառնալ:

Լիբիայում «Իսլամական պետության» գրոհայինները հարձակվել են նավթագործարանի վրա