Անգելա Մերկելը և ԵՄ ղեկավարությունը այցելել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Այնթապ քաղաքը

21:53 • 23.04.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը ժամանել են թուրքական Գազիանթեպ (Այնթապ) քաղաք, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանին:


Ինչպես հաղորդում է Associated Press-ը` Թուրքիա կատարած այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ` քննարկելու Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի իրականացման հարցերը:


Սպասվում է, որ ԵՄ ղեկավարությունը և Գերմանիայի կանցլերը կայցելեն նաև սիրիացի փախստականների համար նախատեսված  ճամբարը:


Պատվիրակության այցով պայմանավորված սահմանային Գազիանթեպում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
 

Անգելա Մերկելը և ԵՄ ղեկավարությունը այցելել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Այնթապ քաղաքը