ՀՀ Նախագահը Միհրան Պողոսյանին ազատել է ԴԱՀԿ պետի պաշտոնից

18:12 • 23.04.16

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը`  ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

 

ՀՀ Նախագահը Միհրան Պողոսյանին ազատել է ԴԱՀԿ պետի պաշտոնից