Կանադայի մի խումբ բնակիչներ ոստիկանություն են կանչել հարևանի ու թութակի վեճի պատճառով

13:18 • 23.04.16

Կանադական Բրայթոն քաղաքի բնակիչները ոստիկանություն են կանչել իրենց հարևանի ու նրա թութակի աղմկոտ վեճի պատճառով։


Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հարևանները կարծել են, թե տղամարդը բարձրաձայն վիճում է կնոջ հետ` գլխի չընկնելով, որ դա ընդամենը փոքրիկ փետրավորի ձայնն է:


Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ տղամարդը կոպիտ ձևով վիճում է թութակի հետ, իսկ թռչունն էլ ոչ պակաս կոպիտ պատասխաններ է տալիս տիրոջը։




 

Կանադայի մի խումբ բնակիչներ ոստիկանություն են կանչել հարևանի ու թութակի վեճի պատճառով