Կասպից ծովում բռնկված ռուսական լցանավի կրակը մարվել է

23:00 • 23.04.16


Կասպից ծովում այրվող ռուսական լցանավի հրդեհը չեզոքացվել է: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՌԴ ԱԻՆ-ի Աստրախանի մարզի գլխավոր վարչության մամլո հաղորդագրության  մեջ:


Գերատեսչության տեղեկացմամբ` կրակը մարվել է տեղի ժամանակով 17:06-ի դրությամբ:  Կրակի մարման աշխատանքներին մասնակցել են ուղղաթիռներ, Կասպյան նավագնացության ընկերության ռուսական նավերը, ինչպես նաև Ադրբեջանի ԱԻՆ նավը:


Կրակը բռնկվել է առավոտյան, երբ նավը գտնվելիս է եղել Թուրքմենստանի տարածքային ջրերում: Աղբյուրի հաղորդմամբ` լցանավում նավթամթերք չի եղել, այն բեռնված է եղել ջրով` որպես բալաստ: 

Կասպից ծովում բռնկված ռուսական լցանավի կրակը մարվել է