Հակառակորդն այս գիշեր անկանոն կրակ է բացել Տավուշի դիրքերի ուղղությամբ, կիրառել նաև ականանետ

09:44 • 23.04.16

 

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

 

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել 1 նաև 60 մմ-ոց (2 արկ) ականանետ:

 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

 

Հակառակորդն այս գիշեր անկանոն կրակ է բացել Տավուշի դիրքերի ուղղությամբ, կիրառել նաև ականանետ