Ամստերդամից Լոս Անջելես ուղևորվող KLM ավիաընկերության ինքնաթիռը փոխել է երթուղին օդում

17:22 • 24.04.16

Շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով Ամստերդամից Լոս Անջելես ուղևորվող KLM ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան: Այդ մասին կիրակի օրը հայտնել է Airlive ինտերնետային պորտալը:

Օդանավակայանում իրավիճակը դեռ չեն մեկնաբանում:

Airlive-ի տվյալներով՝ վերադառնալու մասին որոշումը կայացրել են օդաչուները «որպես նախազգուշական միջոց»:

Ինքնաթիռը հասել է մինչև Մեծ Բրիտանիա 180 աստիճանով թեքվելուց առաջ և ճանապարհ է բռնել հետ դեպի հոլանդական Շհիպհոլ օդանավակայան: Ինքնաթիռը վայրէջք է կատարել սովորական ռեժիմով:

 

Ամստերդամից Լոս Անջելես ուղևորվող KLM ավիաընկերության ինքնաթիռը փոխել է երթուղին օդում