Երևանում ընթանում է ​«Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությունը (ուղիղ)

21:00 • 24.04.16

Երևանում ընթանում է ​«Ավրորա» մրցանակաբաշխությունը, որին ներկա են բազմաթիվ հյուրեր արտերկրից, այդ թվում՝ դերասան Ջորջ Քլունին և լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ 

auroraprize.com կայքը նշում է, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: 




«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: 

Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն՝ այստեղ։

 

Երևանում ընթանում է ​«Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությունը (ուղիղ)