Ավստրիայում այսօր անց է կացվում նախագահական ընտրությունների առաջին փուլը

17:04 • 24.04.16

Ավստրիայում անցկացվում են նախագահական ընտրություններ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում կառավարության գործողություններից ընտրողների դժգոհության ֆոնին: 2004 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող ներկայիս նախագահ Հայնց Ֆիշերի լիազորություններն ավարտվում են հուլիսին, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:


Սպասվում է, որ այսօր թեկնածուներից ոչ մեկ չի կարողանա ստանալ առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը: Երկրորդ փուլը կկայանա մեկ ամսից՝ մայիսի 22-ին:
 

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է վեց թեկնածու, սակայն նրանցից միայն երեքն ունեն նախագահի պաշտոնը զբաղեցնելու իրական հնարավորություններ՝ «Կանաչների կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վն դե Բելենը, Ազատության կուսակցությունից թեկնածու Նորբերտ Հոֆերը և Գերագույն դատարանի նախկին նախագահ Իրմգարդ Գրիսը:
 

Ավստրիայում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում:

Ավստրիայում այսօր անց է կացվում նախագահական ընտրությունների առաջին փուլը