Բոստոնի կաթոլիկ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին աղոթք է տեղի ունեցել
Հայաստանի ազգային գործիքի՝ դուդուկի մեղմ ձայնը տարածվել էր Բոսթոնի ամենամեծ կաթոլիկ եկեղեցում, որտեղ աղոթքի կարգ էր տեղի ունենում նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին. գրում է Boston Globe-ը:
Կարդինալ Օ’Մելին գլխավորել է 1.5 մլն հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը:
«Կարևոր է, որ մենք թույլ չենք տալիս ցեղասպանության դեպքերը մոռացության մատնվեն»,-ասել է նա՝ դիմելով մոտ 800 հավաքվածներին:
«Մեկուկես միլիոն կյանքերը չեն մոռացվել…Նրանց նահատակության պտուղներից մեկն այն է, որ սիրո կուտակումն է, որը միավորել է մեզ»:
O’Մելիին միացել էին ԱՄՆ-ի և Կանադայի կաթոլիկ, ուղղափառ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները:










