Բրիտանիան կրճատել է վիզաները 100 հազար օտարերկրացի ուսանողների համար
Մեծ Բրիտանիան անցած երեք տարիների ընթացքում չեղարկել է կամ կրճատել է ԵՄ երկրների մեջ չմտնող օտարերկրյա 100 հազար ուսանողների համար վիզաների գործողության ժամկետները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, 2015-ից 2013 թվականների ընթացքում երկրի Ներքին գործերի նախարարությունը ժամկետից շուտ դադարեցրել է տարեկան ավելի քան 30 հազար ուսանողների վիզաները:
Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուսանողների կրթությունը հովանավորելու թույլտվությունները հետ են կանչվել Բրիտանիայում 410 կրթական հաստատությունից:
Դրանց մի մասը հետագայում կարողացել է վերականգնել լիցենզիան, սակայն, ընդհանուր առմամբ, նման կրթական հաստատությունների թիվը 2013 թվականի 1706-ից կրճատվել է անցած տարվա վերջին հասնելով մինչև 1405-ի:
Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ վիզաների գործողության ժամկետների կրճատումը եղել է ներգաղթյալների հոսքի կրճատման ծրագրի մի մաս, իսկ կրթական հաստատություններից լիցենզիաների հետ կանչելը բացատրել են նրանց տրամադրած կրթական ծառայությունների ցածր որակով:










