Երևանի Վիլնյուսի փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

13:04 • 24.04.16

Ապրիլի 24-ին՝ ժամը 09.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է  1936թ. ծնված Ս. Ս.-ի դին:
 

Երևանի Վիլնյուսի փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել