Ճապոնիայի հարավ-արևմուտքում 10 օրում 864 երկրաշարժ է գրանցվել

12:43 • 24.04.16

Ճապոնական Կյուսյու կղզում ապրիլի 14-ից հետո 864 ստորգետնյա ցնցում է գրանցվել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Ճապոնիայի սեյսմոլոգիական կենտրոնի հղումով:
 

Հիշեցնենք, որ այստեղ ապրիլի 14-ին ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել:
 

Երկրակեղևի ցնցումները, սակայն, աստիճանաբար կրճատվել են. եթե ապրիլի 15-17-ին օրական գրանցվում էր մինչև 100 ցնցում, ապա կիրակի գրանցվել է 21 հետցնցում:
 

Կյուսյուն գտնվում է Ճապոնիայի հարավ-արևմուտքում: Այստեղ ապրիլի 14-ին 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:


Երկրաշարժի հետևանքով վնասվել է մոտ 6000 տուն: Տարհանված բնակավայրերում 90 հազար մարդ է եղել:

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 10 օրում 864 երկրաշարժ է գրանցվել