Գիտական աշխարհի ճնշող մեծամասնությունը Հայոց ցեղասպանություն իրողությունը կասկածի տակ չի դնում. Հարություն Մարության

19:08 • 24.04.16

Գիտական աշխարհի 95%-ի մոտ Հայոց ցեղասպանություն իրողությունը կասկած չի հարուցում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության բաժնի գիտաշխատող Հարություն Մարությանը` ով 2012թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար:

 

«Մասնագետների այն շրջանակը, որոնք զբաղվում են ցեղասպանության հարցերով, նրանց ճնշող մեծամասնության համար պարզ է` ինչ եղել է 1915թ-ին և նրան հաջորդող տարիներին: Ուղղակի կա ժխտողականություն, ինչը իր չափն ունի, բայց դրա դիրքերը գնալով թուլանում են»,-ասաց նա:

 

Հարություն Մարությանը նշեց, թե այլ հարց է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ 3 տասնյակ երկրներ։

 

«Դա այլ խնդիր է՝ քաղաքական խնդիր, այդ երկրների իշխանությունները շատ լավ գիտեն` ինչն ինչոց է, սակայն երկրի շահերը թույլ չեն տալիս ճանաչել իրողությունը»,-ասաց նա:




 

Գիտական աշխարհի ճնշող մեծամասնությունը Հայոց ցեղասպանություն իրողությունը կասկածի տակ չի դնում. Հարություն Մարության