Մերկելն իր կուսակցությանը 9,5 հազար եվրոյի պարտք է կուտակել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նաև Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահն է, իր կուսակցությանը կուսակցական վճարումների տեսքով մոտ 9,5 հազար եվրոյի պարտք է մնացել: Այդ մասին հայտնել է Bild am Sonntag թերթը:
Միայն 2014 թվականին նրա պարտքը սեփական կուսակցության առաջ կազմել է մոտ 4,5 հազար եվրո:
Ինչպես նշում է թերթը, կուսակցության հողային բաժինը 2013 թվականին փոխել է կանոնադրությունը և նոր փոփոխությունների համաձայն՝ դաշնային կառավարության անդամները պետք է այժմ կուսակցությանն ամեն ամիս վճարեն աշխատավարձի 6 տոկոսը:
Թերթի տվյալներով՝ Մերկելին չեն հայտնել փոփոխությունների մասին: Հաղորդվում է, որ կանցլերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նա կվճարի իր կուտակած պարտքը 2016 թվականին:










