Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվում է ցույց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մեկնարկել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հանրահավաքը. հաղորդում է Life-ru-ն:
Ակցիային մասնակցում են տասնյակ մարդ: Դեսպանատան շենքը շրջափակվել է ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից:
«Ողջ աշխարհի հայերն ապրիլի 24-ին հիշատակում են Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը:
Մարդկության ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության ընթացքում զոհվել է ավելի քան 1.5 մլն հայ»,-գրում է պարբերականը:












