Ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել. Սեյրան Օհանյան

14:40 • 24.04.16

 

Ադրբեջանի կողմից ստեղծված իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է բանակի դիրքորոշումը տարածքներ հանձնելու վերաբերյալ խոսակցություններին, հաշվի առնելով հանգամանքը, որ նմանատիպ խոսակցություններ շրջանառվում են:
 

«Քաղաքական գործընթացներին համապատասխան գնահատական տալիս են քաղաքական ղեկավարները, ովքեր զբաղվում են դիվանագիտության բանակցային գործընթացով: Այսօր ես կարող եմ ասել, որ այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել, և այս իրավիճակում մենք պետք է ամեն ինչ անենք վստահության եզրեր գտնենք, մթնոլորտ ստեղծենք, փոխհամաձայնություններ լինեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։
 

«Այդ փոխհամաձայնությունների շրջանակում կարող է համապատասխան ելք ստանալ արցախյան հարցի լուծումը՝ միայն ու միայն խաղաղ ճանապարհով: Երկխոսություն է պետք, եթե այդ երկխոսությունը չկա, ինչի մասին խոսք կարող է լինել ապագայում»,– ավելացրեց նախարարը:

 

Ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել. Սեյրան Օհանյան