Արաս Օզբիլիսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

18:42 • 24.04.16

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու և իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

 

«Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կիրառել է #1915 և #peace հեշթեգերը:

 

Արաս Օզբիլիսը լուսանկար էլ է տեղադրել, որտեղ պատկերված է մարդաշատ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Կից գրառման մեջ նշված է. «Այլևս երբեք»:

 

Հետաքրքիր է, որ 26-ամյա Օզբիլիսի տրանսֆերի իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին, որտեղ ֆուտբոլիստը պետք է վերադառնա գալիք ամռանը: Մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն, վարձակալությամբ հանդես է գալու իսպանական «Ռայո»-ում:


 

 

 

Արաս Օզբիլիսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային