Սիրիայում ահաբեկչական հարձակումների հետևանքով կան զոհեր

23:55 • 24.04.16

Սիրիայի Համա քաղաքում իրականացված ահաբեկչության հետևանքով մեկ քաղաքացի է զոհվել, իսկ չորսը վիրավորվել է, գրում է sana.sy-ը և հավելում, որ ահաբեկիչները հարձակում իրականացնում էին իրենց կողմից վերահսկվող Ջաբերիյեհ գյուղից: 

Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջաբաթ ալ-Նուսրա ահաբեկիչները հրթիռահրետանակոծել են քաղաքը: Ահաբեկչական նույն գործողությունների պատճառով մեկ հոգի զոհվել է և վեցը՝ վիրավորվել Հալեպ քաղաքում:

Սիրիայում ահաբեկչական հարձակումների հետևանքով կան զոհեր