Սիրիական բանակը կասեցրել է Հալեպի բնակելի թաղամասերի վրա ահաբեկիչների հարձակումները
Սիրիայի բանակը կասեցրել է ահաբեկիչների հարձակումները Հալեպի արևմուտքում գտնվող Ար-Ռաշիդին և Ջահիա ալ-Ասադ շրջանների վրա:
Ինչպես РИА Новости գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը, ոչնչացվել են ահաբեկիչների կրակային դիրքերը:
Աղբյուրի խոսքով՝ ահաբեկիչները հրթիռային սարքավորումներից ու նռնականետերից կրակ են բացել բնակելի թաղամասերի վրա:
Կառավարական զորքերը զինյալների դեմ ավիացիա և հրետանի են կիրառել:
Պաշտոնապես Հալեպի արվարձաններում, ինչպես և ողջ Սիրիայում, հրադադարի ռեժիմ է սահմանված, սակայն սիրիական ռազմական հրամանատարությունը պարբերաբար հաղորդում է տարբեր զինյալ խմբավորումների կողմից հրադադարի խախտումների մասին: Նրանք հիմնականում գնդակոծում են Հալեպի այն թաղամասերը, որտեղ բնակվում են քրիստոնյա արաբները, հայերն ու քրդերը:
Սիրիայում հրադադարի ռեժիմը գործում է փետրվարի 27-ից, սակայն այն չի տարածվում «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են համարվում:










