Ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է սասանել. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

17:37 • 24.04.16

Ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է թուլացնել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ծիծեռնակաբերդ» այցելությունից հետո:

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք, մեր պետությունների ղեկավարները մշտական կապ են պահպանում, և ես կարծում եմ, որ այդպես կլինի միշտ»,- ասել է Վոլինկինը:

Նրա խոսքով՝ կարող են որոշ վիրավորվածություններ, թյուրիմացություններ առաջանալ, բայց դա բոլորովին չի նշանակում, որ ռուս-հայկական հարաբերությունները կանցնեն ինչ-որ մի այլ փուլի:

«Այժմ գերակայում են իհարկե զգացմունքները, բայց ռուս-հայկական հարաբերությունները, որոնք ունեն բազմադարյա պատմություն, շատ դժվար է սասանել»,- ասել է ՌԴ դեսպանը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հարաբերությունն է պահում և Հայաստանի, և Ադրբեջանի հետ: «Այստեղ… բանն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր»,- նշել է Վոլինկինը:

 

Ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է սասանել. Հայաստանում Ռուսաստանի դեսպան