Կոռումպացված պաշտոնյաների հաշիվներից Բրազիլիայի բյուջե է վերադարձվել 125 մլն դոլար
Բրազիլիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նախորդ տարվա ընթացքում իրավապահ մարմիններին հաջողվել է վերադարձնել 125 մլն դոլար, որոնք ուղարկվել էին արտասահմանյան բանկեր կոռումպացված պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից, գրում է BBC-ն։
Նախարարությունը նշում է, որ մեկ տարվա ընթացքում բյուջե է վերադարձվել 8 անգամ ավելի շատ գումար, քան նախորդ տասնամյակի ընթացքում: Գերատեսչությունը բացատրել է, որ դա հնարավոր է դարձել կոռուպցիոն հանցագործությունների համար կասկածվողների հետ ավելի ակտիվ գործարքներ կնքելու դեպքում:
Նախարարության տվյալներով՝ վերադարձված գումարների մեծ մասը պատկանել է Petrobras պետական նավթային ընկերությանը: Միջոցների դուրսբերման գործի շրջանակում ներառված են տասնյակ քաղաքական գործիչներ և ընկերության աշխատակիցներ:
Հետաքննությունը կարծում է, որ ընկերության բարձրաստիճան աշխատակիցների և քաղաքական գործիչների մասնակցությամբ ընդհանուր կոռուպցիոն սխեման Petrobras-ին արժեցել է 2 մլրդ դոլար։










