Դամասկոսի նահանգում մոտ 600 գրոհայիններ միացել են հրադադարին. РИА Новости

11:18 • 25.04.16

Գրոհայինների 6 խմբեր` ընդհանուր մոտ 600 մարդ, որոնք վերահսկում են սիրիական Դամասկոսի նահանգում Ռուհեյբա քաղաքի որոշ շրջաններ, միացել են խաղաղության և հրադադարի մասին համաձայնագրին, հայտնել է թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Յուրի Զրաևը, գրում է РИА Новости-ն։
 

Համաձայնությունը ստորագրել են զինված խմբերի լիազոր ներկայացուցիչ, Ռուհեյբայի մեծ մզկիթի իմամ, հաշտեցման հարցերով տեղական հանձնաժողովի նախագահ Խալեդ Ալ Քեջի Բուջիթը, Դամասկոսի փոխնահանգապետ Ահմադ Ադասը, ինչպես նաև Սիրիայի հաշտեցման նախարարության ներկայացուցիչ Յասեր Սաադ Ալահը:

 

Զրաևը նշել է, որ տվյալ համաձայնագիրը երաշխավորում է հրադադարը Ռուխեյբայի շրջանում և նպաստում է հրադադարի ռեժիմի տարածմանը հարևան քաղաքներում։

 

Դամասկոսի նահանգում մոտ 600 գրոհայիններ միացել են հրադադարին. РИА Новости