ՃՏՊ Արմավիրի մարզում.կա 1 զոհ, 1 վիրավոր

10:57 • 25.04.16

 

Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։


Ժամը 22:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղի բնակիչ, 66-ամյա Սամվել Մկրտչյանը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում իր վարած Վազ 2107 մակնիշի 14 ՍՏ 649 ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:
 

Ինչպես տեղեկանում ենք կայքից, վթարի հետևանքով վարորդ Ս. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ համագյուղացի, 49-ամյա Սամվել Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

ՃՏՊ Արմավիրի մարզում.կա 1 զոհ, 1 վիրավոր