Այս գիշեր Երկրի կողքով 2 երկնաքար է անցել

15:01 • 25.04.16

Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների ուսումնասիրության կենտրոնի փոխանցմամբ՝ այս գիշեր Երկրի կողքով 2 երկնաքար է անցել։


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, երկնաքարերը գտնվել են մոլորակի մակերևույթից 7 և 10 մլն կմ հեռավորության վրա:


Աղբյուրը մանրամասնում է, որ երկնաքարերից մեկի, որը հայտնաբերվել է 2003թ., չափերը տատանվում են 170-540 մ, իսկ մյուսինը` 160-490 մ սահմաններում։

 

Այս գիշեր Երկրի կողքով 2 երկնաքար է անցել