Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 655 մարդու

08:39 • 25.04.16

Էկվադորում կործանարար երկրաշարժի հետևանքով մահացել է 655 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել իր կայքում Universo տեղական թերթը։

 

Աղբյուրի տվյալներով՝ ավելի քան 17.000 մարդ աղետից հետո դիմել է բուժօգնության համար։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 113 մարդու, 48 մարդ համարվում է անհետ կորած, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ավելի վաղ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել էր ութօրյա համընդհանուր սուգ հայտարարելու մասին:

 

Հզոր երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 16-ին Պեդերնալես քաղաքի շրջանում` Մանաբի նահանգի հյուսիս-արևմուտքում։ Երկրին հասցված նյութական վնասը գնահատվում է մի քանի մլրդ դոլար։ Սպասվում է, որ ավելի հստակ գնահատականները հայտնի կլինեն առաջիկա 1.5 ամսվա ընթացքում։

Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 655 մարդու