880-ից ավելի ստորգետնյա ցնցում` 10 օրում. Ճապոնիային 2.5 մլրդ դոլար կպահանջվի վերականգնման համար
Ճապոնական Կյուսյու կղզում ապրիլի 14-ին ու դրան հաջորդած օրերին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացման համար երկրի իշխանություններին անհրաժեշտ է 2.5 մլրդ դոլար։
Ինչպես հայտնում է ria.ru-ն, անցած 10 օրում Ճապոնիայում գրանցվել է ավելի քան 880 ստորգետնյա ցնցում, որոնցից առավել ուժգին են եղել 48 մարդու կյանք խլած 6.5 և 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը։
Ճապոնիայի կառավարության հաշվարկների համաձայն՝ 2.5 մլրդ դոլարն անհրաժեշտ է հանրային նշանակության օբյեկտների վերականգնման համար, մինչդեռ ևս 45 մլն դոլար հարկավոր է գյուղատնտեսության վերականգնման համար։ Աղբյուրը մանրամասնում է, որ աղետի հետևանքով փոքր ու միջին ձեռնարկությունները կրել են 1.4 մլրդ դոլարի վնաս:










