Մենք պետք է միասնական լինենք՝ հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան

09:44 • 25.04.16

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով անցյալ տարի այս օրերին առաջին անգամ այցելել էր Հայաստան, Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։


«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն մեկ տարի է անցել, երբ ազգականներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան, և ես այնքան բան իմացա իմ ընտանիքի պատմության մասին։

 

Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Մոտ 1.5 մլն հայեր են կոտորվել Օսմանյան կայսրության կողմից։

 

Այսօր չափազանց կարևոր հիշատակի օր է ինձ և միլիոնավոր հայերի համար՝ ողջ աշխարհում։ Մենք պետք է միասնական լինենք և օգնենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-գրել է նա։

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլի 10-ին հայտնի հեռուստաաստղը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

Մենք պետք է միասնական լինենք՝ հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան