Քիշնևում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև
Քիշնևում ապրիլի 24-ին կայացել է ընդդիմադիր «Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական հարթակի ցույցը, որի ժամանակ ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։
Meduza-ն հաղորդում է, որ ցույցի ավարտին Ազգային մեծ ժողովի հրապարակից՝ կառավարության շենքից ոչ հեռու, ցուցարարները շարժվել են օլիգարխ ու քաղաքական գործիչ Վլադիմիր Պլախոտնյուկի տան կողմ։
Ցուցարարների ճանապարհը փակել են ոստիկանները։ Հավաքվածները ոստիկանների վրա քարեր, շշեր և ձվեր են նետել։ Ոստիկանությունն ուժ է կիրառել և արցունքաբեր գազ։ Մի քանի մարդ ձերբակալվել է։
Քիշնևի ոստիկանությունը հայտնել է, որ բախումների հետևանքով 14 ոստիկան է տուժել, նրանցից 4-ը հոսպիտալացվել են։
Ցուցարարների շարքերում տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։










