Բոտսվանայում լուսանկարիչը ֆիքսել է գոմեշի և առյուծների պայքարը (լուսանկարներ)
Բոտսվանայում մի քանի առյուծներ շրջափակման մեջ են առել գոմեշի ձագի, որին օգնության է եկել մայր գոմեշը` փորձելով առյուծների ճիրաններից ազատել ձագին, գրում է dailymail.co.uk-ը:
Պարբերականը նշում է, որ լուսանկարիչ Ուիմ վան դեն Հեեվերը տեսել է, թե ինչպես են մի քանի առյուծ փորձում գետնին տապալել մայր գոմեշին, երբ նրան օգնության է գալիս որձ գոմեշը։
Վերջինս «մարտի է բռնվում» առյուծներից մեկի հետ և պոզահարելով մահացու վնասվածք հասցնում նրան և փրկում գոմեշին և ձագին:





















