Կնոջ մահից հետո ամերիկացի նախկին սենատորը որոշել է ամուսնանալ տղամարդու հետ

10:58 • 25.04.16

Ամերիկացի նախկին սենատոր, 90-ամյա Հարիս Ուոֆորդը հայտարարել է տղամարդու հետ նշանադրվելու մասին, ով 50 տարով փոքր է իրենից, գրում է Корреспондент-ը:
 

Հաղորդվում է, որ 90-ամյա Ուոֆորդն ամուսնացած է եղել շուրջ 50 տարի, սակայն 20 տարի առաջ նրա կինը մահացել է:
 

The New York Times-ում իր հոդվածում նա նշել է, որ այն ժամանակ՝ 70 տարեկանում, նա մտածել անգամ չէր կարող, որ նոր սեր կգտնի և կամուսնանա նորից։ Սակայն 5 տարի անց իր համար անսպասելի սիրահարվել է 25-ամյա երիտասարդի:
 

Ուոֆորդը գրել է, որ երջանիկ է մինչև այն ժամանակներն ապրելու համար, երբ թույլատրելի են միասեռ ամուսնությունները: Ինչպես նշել է նախկին սենատորը, նախորդ տարի ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտոնապես օրինականացրել է այն ամբողջ երկրում։

 

Կնոջ մահից հետո ամերիկացի նախկին սենատորը որոշել է ամուսնանալ տղամարդու հետ