ՀՀ Նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը

13:42 • 26.04.16


 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Հրամանագրում նշված է.«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
 

Ալիկ Միրզաբեկյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից»։

ՀՀ Նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը