Amnesty International-ի մրցանակը ստացել է հնդիկ իրավապաշտպանը

09:30 • 26.04.16

Բեռլինում` Մ. Գորկու անվան թատրոնում, կայացել է մարդու իրավունքների ոլորտում հանձնվող Amnesty International մրցանակի շնորհման արարողությունը. այս տարի մրցանակին արժանացել է հնդկական «Ազգային հսկողություն» (People`s Watch) ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Հենրի Տիֆանյեն, փոխանցում է Корреспондент-ը:
 

Կազմակերպության գերմանական բաժնի գլխավոր քարտուղար Սելման Չալըշկանի խոսքով՝ Տիֆանյեն և նրա կազմակերպությունը պաշտպանում են նրանց, ովքեր ենթարկվել են պետական բռնության, պայքարում են բռնությունների և խտրականության դեմ և միաժամանակ պետք է իրենց պաշտպանեն իշխանությունների հետապնդումներից:

 

Շնորհակալություն հայտնելով իրեն շնորհված մրցանակի համար` հնդիկ իրավապաշտպանն ընդգծել է, որ Հնդկաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության տարածքը գնալով նեղանում է:
 

AI մրցանակը հանձնվում է 2 տարին մեկ անգամ, այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք իրավապաշտպան գործունեություն են իրականացնում հատկապես ծանր պայմաններում: Մրցանակային գումարը 10.000 եվրո է։