Էկվադորում երկրաշարժից հետո շարունակվում են մոտ 50 մարդու որոնման աշխատանքները
Էկվադորում դեռևս անհայտ է մնում 48 մարդու ճակատագիր, ովքեր տուժել են հզոր երկրաշարժի հետևանքով, հայտնել է երկրի ռիսկերի կառավարման նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ զոհվել է 655 մարդ, ավելի քան 29.000 մարդ շարունակում է մնալ ժամանակավոր կացարաններում։ Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 113 մարդու, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Էկվադորին օգնել է 27 պետություն: Մայրաքաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել Հարավամերիկյան ազգերի միության արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Երկրի ԱԳՆ ղեկավար Գիյոմ Լոնգի խոսքով՝ կազմակերպությունը համաձայնել է օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած երկրին:
Հիշեցնենք, որ 7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 16-ին։










