Lufthansa-ն գործադուլի պատճառով բազմաթիվ չվերթներ կչեղարկի

10:01 • 26.04.16

Գերմանական Ver.di խոշորագույն արհմիությունը նախազգուշական եռօրյա գործադուլ է անցկացնում Գերմանիայի տարբեր շրջաններում` սկսած ապրիլի 25-ից: Ակցիայի պատճառը սակագնային վեճն է, որում արհմիությունը հույս ունի հասնել պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի 6%-ով բարձրացմանը, փոխանցում է Deustche Welle-ն:
 

Ապրիլի 27-ին նախատեսված գործադուլին կմասնակցեն Քյոլն/Բոնի, Մյունխենի, Դյուսելդորֆի, Մայնի Ֆրանկֆուրտի, Դորտմունդի և Հանովերի օդանավակայանների աշխատակիցները:

 

Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է բազմաթիվ ներքին և միջազգային չվերթների չեղարկման և ժամանակավոր արտակարգ չվացուցակի սահմանման մասին:
 

Տարբեր օրերի հանրային ծառայությունների նախազգուշական գործադուլներ կանցկացվեն նաև Բեռլինում, Բրանդենբուրգում, Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում և այլ շրջաններում:


Այդ օրերին սահմանափակումներով կաշխատեն նաև հասարակական տրանսպորտը, մանկապարտեզները, հանրային լողավազանները, հեռախոսային տեղեկատվական ծառայությունները, աղբահանության ծառայությունները, հիվանդանոցները:

 

Lufthansa-ն գործադուլի պատճառով բազմաթիվ չվերթներ կչեղարկի