Բունդեսթագը կքննարկի լրագրողներին երկիր չթողնելու Թուրքիայի իշխանությունների քայլը

11:46 • 26.04.16

Գերմանիայի խորհրդարանը կքննարկի լրագրողներին երկիր չթողնելու թուրքական իշխանությունների քայլը, գրում է գերմանական Bild-ը։

 

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, երկրի պաշտոնյաները դատապարտում են թուրքական իշխանությունների պատրաստած ցանկի առկայությունը, որով երկիր չեն թողնում լրագրողներին։

 

«Լրագրողների ցանկերն ընդհանուր ոչ մի բան չունեն ժողովրդավարության հետ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը։

 

Նրա հետ համաձայն է նաև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Միշել Մյունտեֆերինգը:

 

«Գերմանիայի կառավարությունը պետք է բարձրացնի այդ հարցը, անգամ՝ ինտենսիվ համագործակցության պայմաններում»,- նշել է նա։

 

«Կանաչների» ղեկավար Բրիտա Հասելմանը նաև քննադատել է այն, որ «Թորքիայի նախագահի մասին ցանկացած քննադատական խոսք կարող է հետապնդման պատճառ դառնալ»:

 

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները թույլ չէին տվել երկիր մուտք գործել Bild գերմանական թերթի ֆոտոլրագրողին։

 

Բունդեսթագը կքննարկի լրագրողներին երկիր չթողնելու Թուրքիայի իշխանությունների քայլը