Կապիտոլիումում Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություն կկազմակերպվի

19:32 • 26.04.16

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն կկազմակերպի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հիշատակի արարողությունը կազմակերպվում է Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

 

Այն տեղի կունենա ապրիլի 27-ին Կապիտոլիումում: