ԱԺ-ն մերժեց Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին օրինագիծը

13:58 • 26.04.16


ԱԺ քվեարկության արդյունքում  տապալվեց  Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին օրինագիծը` ձայների հետևյալ հարաբերակցությամբ`53 կողմ, 1 դեմ։ Նշենք, որ 48 պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը, ինչ  արդյունքում քվորում չապահովվեց:


Նախքան այդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  ղեկավար Նաիրա Զոհրաբյանը քննադատեցին Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր  ու նախկին ՀՀ ավիափոխադրող Միխայիլ Բաղդասարովին, իսկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Ով ուզում է, գալիս է, երկիրը թալանանում է, հետո ասում է` ցտեսություն ձեզ, ես գնացի: Հիշենք Միխայիլ Բաղդասարովի օդի տուրքը, որի տակ կքած էր երկիրը տարիներ շարունակ: Պեղեք, գտեք, թող գա ու կրի պատասխանատվությունը»:


«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նկատեց, որ պետք է անպայման մերժել նախագիծը:


«Այդ գործարանն այսօր աշխատող է, շահույթ հետապնդող է»,- նկատեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը, որն ավելացրեց, որ մենք ունենք սովորույթ, որ «բոլոր թալանչիներին» առոք-փառոք ճանապարհում ենք դուրս, մինչդեռ այդ մարդուն պետք է ձերբակալել:


Տիգրանն Ուրիխանյանն էլ նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տպավորություն ուներ, որ պայմանավորվել են գողացողի ձեռքը չկտրել, բայց նրան բռնել ու դատել: