Քլինթոնը խոստացել է հաղթելու դեպքում 50 տոկոսով կանանցից բաղկացած կառավարություն ձևավորել

10:29 • 26.04.16

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, ով ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, խոստացել է երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում այնպիսի կառավարություն ձևավորել, որտեղ կանանց ու տղամարդկանց թվաքանակը հավասար կլինի:


Ինչպես նշում է ria.ru-ն, մրցապայքարի ֆավորիտներից մեկը համարվող թեկնածուն ասել է, որ ձևավորելու է այնպիսի կաբինետ, որը նման կլինի Ամերիկային:


«Իսկ Ամերիկայի 50 տոկոսը կանայք են»,-ասել է Քլինթոնը:


Աղբյուրը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կայանալու են ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին: Նշվում է, որ Քլինթոնի գլխավոր մրցակիցը Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թամփն է։

 

Քլինթոնը խոստացել է հաղթելու դեպքում 50 տոկոսով կանանցից բաղկացած կառավարություն ձևավորել