Ֆրանսիայում դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել «սարսափների ատամնաբույժին»

16:09 • 26.04.16

Ֆրանսիայում դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել 51-ամյա Յակոբուս վան Նիերոպին, ում ԶԼՄ-ները կոչում են «սարսափների ատամնաբույժ»։

 

Ինչպես հայտնում է bbc.com-ը, ազգությամբ հոլանդացի ատամնաբույժը դատապարտվել է մոտ 120 հիվանդի միտումնավոր ցավ պատճառելու և վնասվածքներ հասցնելու համար:

 

Տղամարդն աշխատել է ֆրանսիական փոքրիկ Շատո Շինոն բնակավայրում, որի բազմաթիվ բնակիչներ դարձել են սառնասիրտ ատամնաբույժի դաժան գործողությունների «զոհը»:

 

Դատավարության ընթացքում նշվել է, որ Վան Նիերոպը միտումնավոր քնաբեր է ներարկել հիվանդներին, ինչից հետո առանձնակի դաժանությամբ իրականացրել է ցավագին ու ոչ պետքական բժշկական միջամտություններ:

 

Նրա այցելուներից մեկը պատմել է, որ Վան Նիերոպը մեկ այցի ընթացքում հեռացրել է միանգամից 8 ատամ, ինչի պատճառով կինը մի քանի օր շարունակ արնահոսել է։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նման գործունեության համար 2013թ. տղամարդը տուգանվել էր 10.500 եվրոյով ու զրկվել աշխատելու իրավունքից: Վան Նիերոպին հաջողվել էր փախչել Կանադա, որի իշխանություններն ատամնաբույժին արտահանձնել են Ֆրանսիային։
 

Ֆրանսիայում դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել «սարսափների ատամնաբույժին»