Գավառում Mercedes-ը շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր.Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ժամը 01:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 27-ամյա Վիգեն Ղարիբյանը Հ. Հակոբյան փողոցի սկզբնամասում իր վարած Mercedes մակնիշի 41 ՏИ 777 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել:
Ինչպես տեղեկանում ենք կայքից, վթարի հետևանքով վարորդ Վ. Ղարիբյանն ու նրա ուղևորուհի, Գավառի բնակիչ, 39-ամյա Սոֆյա Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ուղևորուհին մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










