Քննության շահերից ելնելով` այս պահին ոչինչ հրապարակել չենք կարող. Քննչական կոմիտեն՝ պայթյունի փաստի առթիվ

09:30 • 26.04.16


Ավտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ողջ  գիշեր իրականացվել են ակտիվ քննչական միջոցառումներ, սակայն  քննության շահերից ելնելով` այս պահին ոչինչ չի հրապարակվում:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից` ի պատասխան հարցի, թե կան արդյո՞ք ձերբակալվածներ, կասկածյալներ և թե՞ ինչ աշխատանքներ են իրականացվել:
«Փորձաքննության եզրակացության մասին կտեղեկացնենք»,-հայտնեցին ՔԿ-ից:


Հիշեցնենք, որ երեկ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ մարդատար ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. Կան զոհեր և վիրավորներ։