Իրաքի ավիաբազայում ռուս ինժեների են մահացած գտել

15:46 • 26.04.16

Իրաքում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Էլ Կուտ քաղաքի ավիաբազայում ռուս ինժեների մահը։ Այդ մասին երեքշաբթի օրը РИА Новости-ին հայտնել է Բաղդադում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Կոզինը:

 

Իրաքի Էլ Կուտի ավիաբազայում (Բաղդադից 180 կիլոմետր հարավ-արևելք) ավիատեխնիկայի սպասարկմամբ զբաղվող մասնագետը մահացած է հայտնաբերվել իր սենյակում։

 

Կոզինի խոսքով՝ «բռնության վարկածը բացառվում է»:

 

Տեղի իշխանությունները հետաքննություն են իրականացնում։

Իրաքի ավիաբազայում ռուս ինժեների են մահացած գտել