ԻՊ-ի հաքերները հայտարարել են Պետդեպարտամենտի աշխատակիցների տվյալները գողանալու մասին

13:17 • 26.04.16

«Միավորված կիբեռխալիֆայություն» հաքերային խմբավորումը, որը մոտ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցների անձնական տվյալները գողանալու մասին:

 

Իրենց հայտարարությունները հաստատելու համար հաքերները հրապարակել են գողացված տվյալներով մի քանի սքրինշոթ, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի մեդիաների հետազոտության ինստիտուտին։

 

Հաղորդագրությունում իսլամիստ հաքերները սպառնացել են սպանել Պետդեպարտամենտի աշխատակիցներին։

 

Տեղեկություններ հարձակման մասշտաբների մասին և մանրամասներ, թե ինչպես է նրանց հաջողվել մուտք ստանալ պետծառայողների անձնական տվյալներին, չկան:

 

ԻՊ-ի հաքերները հայտարարել են Պետդեպարտամենտի աշխատակիցների տվյալները գողանալու մասին