Արքայազն Ուիլյամը, Հարին և Քեյթ Միդլթոնը նոր՝ Heads together արշավ են սկսել (տեսանյութ)
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին արքայազն Հարիի հետ միասին հասարակության ուշադրությունը հրավիրել են հոգեկան առողջության խնդիրների հանդեպ բացասական վերաբերմունքի դեմ պայքարի անհրաժեշտության վրա։
Նրանք գլխավորել են Heads together բարեգործական արշավը և նկարահանվել դրան նվիրված տեսահոլովակում, գրում է buro247.ru-ն:
«Հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը»,- ասում է Քեյթը հոլովակում:
Արշավի նպատակն է փոխել վերաբերմունքը հոգեկան առողջության խնդիրների հանդեպ և համոզել մարդկանց չվախենալ դրանք խոստովանելուց:
«Մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ, եթե խոսենք այդ մասին միմյանց հետ և լսենք միմյանց, ինչպես նաև օգնենք աջակցություն գտնել»,- ասել է Հարին։
Հոլովակը, որը նկարահանվել է Քենսինգթոնյան պալատում, առաջարկում է չլռել խնդրի մասին, այլ, ընդհակառակը, միավորել ջանքերը դրա դեմ պայքարում:










