Նորվեգիան կավելացնի երկիրն ինքնակամ լքող փախստականներին տրամադրվող վճարները
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են ավելացնել վճարումները՝ մինչև 30 հազար կրոն առաջին (մոտ 3,6 հազար դոլար) 500 փախստականի համար, ովքեր ինքնակամ կհեռանան թագավորությունից առաջիկա 1,5 ամսվա ընթացքում : Այդ մասին հայտնում է NRK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իմիգրացիայի հարցերով նախարար Սյուլվի Լիստհաուգին:
«Իմիգրացիայի հարցերով վարչությունը մտադիր է առաջին 500 փախստականին, ով կհամաձայնի ինքնակամ հեռանալ երկրից, վճարել լրացուցիչ 10 հազար կրոն»,- հայտնում է հեռուստաընկերությունը՝ նշելով, որ մինչև այժմ փախստականներին առաջարկվում էր 20 հազար կրոն:
Իմիգրացիայի և ինտեգրման հարցերով նախարարի կարծիքով՝ այդ միջոցը կարագացնի փախստականների համար հայրենիք ինքնակամ վերադառնալու մասին որոշում կայացնելը: Առաջարկը կգործի վեց շաբաթ և միայն 500 մարդու համար, ովքեր Նորվեգիայում ապաստանի դիմում են ներկայացրել մինչև այս տարվա ապրիլի 1-ը:










