Օլիմպիական խաղեր-2016-ի համար օբյեկտների կառուցման ժամանակ 11 մարդ է մահացել
Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական ամառային խաղերի օբյեկտների կառուցման ժամանակ գրանցվել է 11 աշխատակցի մահվան դեպք։ Այդ մասին հաղորդում է Բրազիլիայի աշխատանքի տարածքային վարչության մամուլի ծառայությունը, գրում է interfax.ru-ն։
Մարդկանց մահվան պատճառն անփութությունն է եղել և անվտանգության կանոնների խախտումը, նշվում է հաղորդագրությունում: Բացի այդ, չի բացառվում, որ շինարարների մահը կարող է կապված լինել աշխատանքների ժամանակացույցի սխալ պլանավորման և հապճեպության հետ։
Բրազիլիայում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար օբյեկտների կառուցման ժամանակ մահացել է ութ մարդ։










