Լեհաստանը մտադիր է ժամանակավոր սահմանային հսկողություն սահմանել ԵՄ-ի հետ
Լեհաստանը հուլիսի 4-ից օգոստոսի 2-ը պատրաստվում է Եվրամիության հետ սահմանային հսկողություն սահմանել: Այդ մասին հայտնում են լեհական ԶԼՄ-ները:
Հսկողությունը կսահմանվի Գերմանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լիտվայի հետ սահմանին, ինչպես նաև օդանավակայաններում՝ «Լեհաստան այն անձանց մուտքը կանխելու նպատակով, որոնք կխախտեն հասարակական կարգը և վտանգ կներկայացնեն անվտանգության համար»։
Նշվում է, որ նման գործողությունները կապված են Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման հետ, որը կկայանա հուլիսի սկզբին, ինչպես նաև հուլիսի վերջին Կրակովում Հռոմի պապի մասնակցությամբ անցկացվելիք Երիտասարդության համաշխարհային օրվա հետ։










