ՌԴ-ն ՄԱԿ-ի ՊՀԾ-ում կներդնի մինչև 7 մլն դոլար՝ Հայաստանի դպրոցներում սննդի համակարգի զարգացման համար
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ՌԴ-ն 2016-2017 թվականներին մինչև 7 միլիոն դոլարի չափով ներդրում կկատարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում՝ Հայաստանի դպրոցներում կայուն սննդի համակարգի զարգացման համար։
Համապատասխան փաստաթուղթը երեքշաբթի օրը տեղադրվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է տեղեկացնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին ընդունված որոշման մասին և Ռուսաստանի ֆինանսների նախարարության հետ համատեղ համաձայնեցնել գումարների օգտագործման կարգը։










